211652_close_icon
views-count13277 դիտում article-date 20:50 29-12-2016

Խաղաղության Նոբելյան կենտրոնը գտնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում․ հետաքրքիր փաստեր

Խաղաղության Նոբելյան կենտրոնը գտնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որտեղ ներկայացված են Խաղաղության Նոբելյան մրցանակի գաղափարներն ու մրցանակաբաշխությունները: Կենտրոնը նաև միջավայր է, ուր մշակութային ու քաղաքական ուժերը կազմակերպում են քննարկումներ խաղաղության, պատերազմի, կոնֆլիկտների հանգուցալուծման թեմաների շուրջ: Կենտրոնը ներկայացնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներին, նրանց աշխատանքները: Այնտեղ ներկայացված են նաև Ալֆրեդ Նոբելի և Նոբելյան մրցանակաբաշխությունների պատմությունը: Դա կատարվում է ինտերակտիվ տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի կիրառմամբ, ցուցահանդեսների, համերգների, բանավեճերի, համաժողովների, ներկայացումների, էքսկուրսիաների կազմակերպմամբ։ Խաղաղության Նոբելյան կենտրոնը Նոբելյան մրցանակաբաշխության համակարգի մի մասն է, որ զարգանում է Նոբելյան հիմնադրամի միջոցներով: Կենտրոնը բացվել է 2005 թվականին Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի կողմից: Կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Նորվեգիայի և Շվեդիայի թագավորական ընտանիքները, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, քենիացի քաղաքական ակտիվիստ Վանգարի Մաթայը: Նույն թվականից կենտրոնի առաջին տնօրենն է դարձել Բենտ Էրիքսենը, խորհրդի քարտուղարը` Ջեյր Լանդեսթադը: 2009 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով կենտրոն է այցելել ավելի քան 400.000 այցելու: Կենտրոնը գտնվում է Օսլոյի Արևմտյան երկաթուղային կայարանի մոտ, որը կառուցվել է 1872 թվականին և շահագործվել մինչև 1989 թվականը: Հարևանությամբ գտնվում է Օսլոյի քաղաքային խորհուրդը, որը ամեն տարվա դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, զբաղեցնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի կենտրոնը։ Խաղաղության Նոբելյան կենտրոնը ֆինանսավորվում է Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից, ինչպես նաև հովանավորների և անդամավճարների միջոցով: Ժամանակավոր ցուցահանդեսները ամբողջովին ֆինանսավորվում են։

Նմանատիպ նյութեր