211652_close_icon
views-count3590 դիտում article-date 16:22 29-12-2016

Ֆիլիպինների սկանդալային նախագահ Դուտերտեն խոստացել է կոռումպացված չինովնիկներին նետել ուղղաթիռից

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է, որ կոռուպցիայի մեջ խրված չինովնիկներին պատժելու է ոչ թե ազատազրկմամբ, այլ նետելու է նրանց ուղղաթիռից, գրում է The Philippine Star թերթը։ «Ես նախկինում արել եմ նման բան, ինչո՞ւ չեմ անի հիմա»,-ասել է Դուտերտեն, ում խոսքը մեջբերում է թերթը։ Նա նշել է, որ նախորդ շաբաթ ձերբակալվել է 6 մարդ, որոնցից առգրավվել է կես տոննա մետամֆետամին։ Թմրանյութը Ֆիլիպիններում ստացել է «շաբու» անվանումը։ Դուտերտեի խոսքով՝ ձերբակալվածներին բախտը ժպտացել է, որ ինքը այդ վայրում չի եղել, այլապես հաշվեհարդար էր տեսնելու վերջիններիս հետ։

Նմանատիպ նյութեր