211652_close_icon
views-count8016 դիտում article-date 12:28 29-12-2016

Պենտագոն. Սիրիայում ոչնչացվել է ԻՊ բարձրաստիճան հրամանատարներից մեկը

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան հրամանատարներից մեկը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Վաշինգտոնում իր իրազեկ աղբյուրին։ Գործակալության պնդմամբ՝ Աբու Ջանդալ Ալ-Քուվեյթին սպանվeլ է Եփրատ գետի մոտ կառուցված ջրամբարի մոտ։ Ջրամբարը գտնվում է Ռաքքա քաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Ահաբեկիչը հանդիսանում էր Ռաքքայում առանցքային առաջնորդներից մեկը։ Նրա մահը սոցցանցերում հաստատել են ԻՊ կողմնակիցները։

Նմանատիպ նյութեր