211652_close_icon
views-count30126 դիտում article-date 11:00 29-12-2016

Գանձակում նշեցին ապրիլյան պատերազմում զոհված Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 20-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

1996 թվականի դեկտեմբերի 27-ը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում բնակվող Մարտիրոսյաների գերդաստանում տոն էր՝ Հրայր Մարտիրոսյանի ընտանիքում ծնվեց երկար սպասված գանձը՝ ընտանիքի արու զավակը, ում անվանեցին Արմեն: Իրենից տարիքով զգալիորեն մեծ 3 քույրեր ունեցող Արմենը մեծացավ սիրով և հոգատարությամբ, լի՝ կյանքով: Տան միակ տղան լինելով՝ վայելում էր բոլորի սերն ու համակրանքն ու միշտ ուշադրության կենտրոնում էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նրա ուսուցիչներն ու ընկերները նշեցին, որ Արմենը դպրոցում աչքի չէր ընկնում ուսման մեջ առաջադիմությամբ, բայց շատ ընկերասեր և նվիրվող էր, ինչն էլ հետագայում վերածվեց հայրենասիրության: Սովորել է Գանձակի համար 1-ին հիմնական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Գավառի պետական երաժշտական քոլեջում: Զբաղվում էր նաև մարտարվեստով: 2015թ.-ի հունվարի 25-ին Արմենը զորակոչվեց՝ ծառայության անցնելով Արցախի հյուսիսային պաշտպանական շրջաններից մեկում: Կարճ ժամանակ չանցած՝ ընտելացավ զինվորական կյանքին և յուրացրեց սահմանապահի գործը, իսկ իր ֆիզիկական ուժի, ճարպկության և տոկունության շնորհիվ արժանացավ հետախույզ-գնդացրորդի բարդ և պատասխանատու կոչմանը: 2016-ի ապրիլի 2-ից շարքային Ա. Մարտիրոսյանը մասնակցեց Ադրբեջանի սանձազերծած կայծակնային պատերազմի լայնածավալ պատերազմական գործողությունների դեմ պայքարին, որի ընթացքում աչքի ընկավ իր խիզախությամբ և համարձակությամբ, վիրավորվեց, սակայն իսկույն վերադարձավ առաջնագիծ: Մարտիրոսյանների ընտանիքի մտերիմները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեցին, որ հարազատ գյուղում այդ ամենի մասին դեռ ոչինչ չգիտեին, քանի որ Արմենն այդ օրերին տուն զանգելիս և մորը սփոփելիս ոչինչ չէր ասում: Միայն խնդրել էր, որպեսզի իր գրպանի խաչից ուղարկեն, քանի որ իր մոտինը կոտրվել էր, ավաղ.. չհասցրեցին ուղարկել: Պարզվում է, որ ապրիլի 2-ից ակտիվորեն մարտական գործողություններին մասնակցած, խիզախություն և արիություն ցուցաբերած հետախույզ Արմենն արժանացել էր մարտական ընկերների գնահատանքին, հեղինակություն էր վայելում ու մարտի դաշտում կորցրած հրամանատարների բացակայության պարագայում ստանձնել էր նրանց դժվարին պարտականությունները, սակայն, ցավոք, խիզախ և արի Արմենին «նշան» էին արել նաև հակառակորդի դիվերսանտները: Մայիսի 11-ին, երբ, այսպես կոչված, «քառօրյա» պատերազմը հեռվում էր մնացել և հեռվում էր մնացել նաև «ապրիլյան պատերազմ» կոչվածը, հակառակորդի դիպուկահարների հեռահար կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ և զոհվեց նաև զորամասի պահպանության իր տեղամասում գտնվող շարքային Արմեն Հրայրի Մարտիրոսյանը: Դեկտեմբերի 27-ին գանձակցիները նշեցին Արմենի ծննդյան 20-րդ տարելիցը: Հերոսացած հայորդուն իրենց հարգանքի տուրքը տալու էր այցելել նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ Ռուդոլֆ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, որի հետ էին նաև ՂՊՎ «Մենք ձեզ հետ» ենք ծրագրի շրջանակներում Մարտիրոսյանների ընտանիքի հետ ընկերացած Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Սևադա Մնեյանը և ազատամարտիկ Արսեն Մկրտչյանը: Տեղի գերեզմանատանը գտնվող Ա. Մարտիրոսյանի շիրիմի առաջ Գանձակի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայ ժողովրդին, եկեղեցուն և բանակին նվիրված Պահպանիչ ընդհանրական աղոթք, որից հետո ներկաները ծաղիկ խոնարհեցին և խունկ ծխեցին հերոսացած հայորդու հիշատակին նվիրված հուշաքարի առաջ: Գյուղի ակումբում մեկնարկեց Արմեն Մարտիրոսյանի հարազատ՝ համար 1-ին դպրոցի աշակերտների պատրաստած և նրա հավերժ հիշատակին նվիրված բեմադրությունը, որից հետո դահլիճում հավաքվածները դիտեցին Արմենի կյանքին և մարտական ուղուն նվիրված կարճամետրաժ ֆիլմը: Միջոցառման հանդիսավոր մասից հետո խոսքը տրվեց միջոցառման պատվավոր հյուրերին: «Երկրապահ Կամավորականների Միություն» կազմակերպության Գավառի տարածքային կազմակերպության անդամները ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանի անունից ապրիլյան պատերազմում զոհված գանձակեցի Գուրգեն Այվազյանի և Արմեն Մարտիրոսյանի ծնողներին փոխանցեցին ԵԿՄ հուշամեդալները: ՂՊՎՄ խորհրդի անդամ Ռուդոլֆ Դավթյանը, ՂՊՎՄ նախագահ Յուրի Միքայելյանի անունից պատվոգրերով պարգևատրեց Արմեն Մարտիրոսյանի ծնողներին և 1-ին դպրոցի տնօրեն Հասմիկ Եղիազարյանին: Հավելենք, որ Արմեն Մարտիրոսյանը Հետմահու պարգևատրվել է նաև Հայաստանի Հանրապետության «Արիություն», ԼՂՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր