211652_close_icon
views-count9662 դիտում article-date 22:23 28-12-2016

Ո՞վքեր և ինչու՞ են ազատվել Վանաձորի քաղաքապետարանում աշխատանքից. Lorinews

Վանաձորի քաղաքապետի ընտրություններից օրեր անց քաղաքապետարանում արդեն իսկ աշխատանքից ազատման դիմումներ գրվեցին: Աշխատանքից սեփական դիմումների համաձայն ազատվեցին քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսությանև բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը, համատիրությունների և բնակարանային տնտեսությանբաժնի պետ Գրիշա Պառավյանը, գույքի կառավարման և եկամուտների հավաքագրմանբաժնի պետ Ազատ Իսպիրյանը, ֆինանսականբաժնի պետ Արթուր Սուքիասյանը: Քաղաքապետի փոփոխությունից հետո պաշտոնը լքեցին նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, ինչպես նաև հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները: Իրենց պաշտոններում մնացին ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, կրթությանև մշակույթիբաժնի պետ Գոռ Բադյանը, քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը, աուդիտի բաժնի պետ Մարինե Չատինյանըև ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: [b] Բաժինների նոր պետեր ու դեռևս պետ չունեցող բաժիններ [/b] Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետարանում ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ է նշանակվել Սուրեն Աբովյանը, ֆինանսական բաժնի պետէ նշանակվել նախկինում բաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանը, իրավաբանական բաժնի պետէ նշանակվել Արևհատ Հովհաննիսյանը: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ աշխատակազմի քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է Արթուր Օհանյանը, տեղակալի պաշտոնն զբաղեցնում է Արման Բերնեցյանը: Քաղաքապետի վերջին որոշմամբ մամուլի խոսնակի պաշտոնն այսուհետ կղեկավարի պարուհի Դինարա Մխոյանը: Lorinews.info-ին հասած տեղեկություններով՝ բաժինների պետերն, ովքեր ազատվել են աշխատանքից, ազատվել են սեփական դիմումների համաձայն, չնայած որ, ըստ խոսակցութունների՝ գործել է «կամավոր-պարտադիր» սկզբունքը, ասել է թե՝ քաղաքապետն ապահովվել է բոլոր «անհրաժեշտ պայմանները» բաժինների պետերին աշխատանքից ազատման դիմումներ գրելու համար: Նկատենք նաև, որ ազատված բաժնի պետերի մեծ մասը, եթե ոչ բոլորը նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտերիմներն ու ազգականներն են: Մանրամասներն՝ [url=http://lorinews.info/glxavor-temaner-1/10624-ovqer-ev-inchu-en-azatvel-vanadzori-qaxaqapetaranum-ashxatanqic.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր