211652_close_icon
views-count14294 դիտում article-date 21:22 28-12-2016

Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին տրված է Չարենցավանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ներկա է գտնվել «Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել 2016 թ. Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում: Նախարարի տեղակալն իր ելույթում նշել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել գյումրեցիներին տարվա ընթացքում կատարած այն մեծածավալ աշխատանքի համար, որ համատեղ իրականացրել ենք «Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում: Այս ընթացքում Գյումրին իր հասարակական ներուժով, քաղաքացիական ակտիվ խմբերի մասնակցությամբ, քաղաքապետարանի աջակցության շնորհիվ էապես փոխեց մեր ծրագրի բովանդակությունը՝ որակապես բարձրացնելով այն»։ Արսեն Քարամյանը շնորհակալագրեր է հանձնել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանին, քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Արտուշ Մկրտչյանին, Գյումրիի երիտասարդական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանին և «ԱՌՏ» ԵԲԽ ՀԿ նախագահ Գոռ Թորոսյանին։ Գյումրիի քաղաքապետը ոսկե մեդալով պարգեւատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին և հուշանվեր հանձնել նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանին։ Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2013 թվականից նախաձեռնել և իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը: 2014 թ. դեկտեմբերի 24-ին 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք Սիսիանն իր բանալին հանձնեց Ստեփանավանին: Այդ բանալին 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանը հանձնեց Գյումրի քաղաքին, որը պատվավոր տիտղոսի խորհրդանշական բանալին հանձնեց 2017 թվականին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավանին։ Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նմանատիպ նյութեր