211652_close_icon
views-count5555 դիտում article-date 21:14 28-12-2016

Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016 թվականին մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։ Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկներին ուշադրության կենտրոնում պահելն ու մեծարելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով դաստիարակելն է։ Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները զոհվածների ընտանիքների անդամներին են փոխանցել ամանորյա ծանրոցներ, վստահեցրել են, որ իրենց որդիներն ու հայրերն օրինակ են յուրաքանչյուր զինվորի և սպայի համար։ Զոհվածների հարազատներին է փոխանցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի Ամանորի ուղերձը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր