211652_close_icon
views-count10334 դիտում article-date 20:10 28-12-2016

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սարերում կորած քաղաքացին գտնվել է

Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.19-ին քաղաքացի Ալեկսանդր Տարանենկոյից ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն և համապատասխանաբար հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը՝ ճոպանուղու անվտանգության աշխատակիցները գտել են 28-ամյա Ա. Տ.-ին: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր