211652_close_icon
views-count2652 դիտում article-date 18:58 28-12-2016

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչինային: Ողջունելով նորանշանակ դեսպանին ՝ նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: Քննարկվեցին Բուլղարիայի հայկական համայնքի խնդիրները, կարևորվեցին սփյուռքում ազգային ինքնության արթնացմանը, ներուժի հայտնաբերմանը, հայապահպանությանն ուղղված միջոցառումները, երիտասարդների մասնակցությունը հայրենաճանաչության ծրագրերին: Նորանշանակ դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչինան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Բուլղարիայի հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի և կրթության բնագավառում:

Նմանատիպ նյութեր