211652_close_icon
views-count36421 դիտում article-date 14:45 28-12-2016

Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հերոս զինվորները, ովքեր մասնակցել են քառօրյա պատերազմին, այցելեցին Գավառի մանկատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գավառի մանկատուն էին այցելել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի զինծառայողներ՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 20-ամյա Անդրանիկ Ալոյանը, Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Նարեկ Սիմոնյանը, Կոշ գյուղի բնակիչ, 20-ամյա Արսեն Դավթյանը, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 20-ամյա Գևորգ Տիգրանյանը և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Գալոյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս հետ էր զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանը։ Տղաները՝ Ա. Ալոյանը, Ն. Սիմոնյանը և Ա. Դավթյանը «Դրաստամատ Կանայանի» անվան մեդալ են ստացել, Գ. Տիգրանյանը՝ «Արիության», Ա. Գալոյանն էլ «Գարեգին Նժդեհի» անվան մեդալ։ Վերջիններս ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, առաջին իսկ պահից սահմանն անառիկ պահող առյուծ զինվոր-տղերքի հետ եղել են առաջնագծում և տևական ժամանակ ծառայությունն անցկացրել են «պոստերում»։ Այսօր նրանք հրամանատարի հետ մանկատան սաներին պատմեցին հայ զինվորների ծառայության մասին, թե ինչպես են սահմանն անառիկ պահել Արցախի պաշտպանության բանակի սպաների, ժամկետային զինծառայողների, ոստիկանության աշխատակիցների հետ և նրանց շնորհիվ մարտական դիրքերը անառիկ են մնացել. «Ճիշտ է, մենք չենք ուզում պատերազմ, բայց եթե թշնամին կրկին փորձի ոտնձգություններ կատարել մեր հող-հայրենիի նկատմամբ, ապա նորից կլինենք առաջնագծում, հայ զինվորի կողքին, թեպետ վստահ ենք և սեփական աչքերով ենք տեսել, թե ինչպես են հայ զինվորներն օր ու գիշեր հսկում սահմանը արտաքին թշնամուց»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր