211652_close_icon
views-count26724 դիտում article-date 00:10 25-12-2016

Նորայր Հաջիյան. 25 տարի զինարդուն երդվյալ կամավորական, ով գնաց հավերժի ճամփով.  ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1976-թվականի հուլիսի 17-ին, Բաքվում ծնված Նորայր Միքայելի Հաջիյանը, դեռ պատանեկան տարիքից, անվախ էր, խիզախ ու քաջ և իր կյանքը լցրել էր հայրենասիրությամբ ու հայրենի հողին տեր կանգնելու անսպառ վճռականությամբ: Դրա վառ վկակությունն են նրա արարքները, իսկ պատճառը՝ երևի թե 1988-ի, Բաքվի հայերի հալածանքն ու բռնագաղթն էր՝ նրա տեսածն ու սեփական մաշկի վրա զգացածն էր, որ անջնջելի հետք էր թողել նրա հիշողություններում: 1992-ին, երբ ընթանում էին Արցախ աշխարհի ազատագրման համար ընթացող թեժ մարտերն, իսկ Հայաստանում, դեռ նոր-նոր էր ձևավորվել պետական կանոնավոր բանակը, ընդամենը 16 տարեկան Նորայր Հաջիյանն առանց ծնողների իմացության և թույլտվության, փախավ Երևանում գտնվող իրենց տանից և կամավորագրվեց: Սկզբնական շրջանում, Երկրապահ կամավորականների ջոկատների հետ մասնակցեց Հայաստանի Կոռնիձոր, Շուռնուխ և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, իսկ այնուհետև մասնակցեց Արցախի ինքնապաշտպանությանը՝ մինչև 1995-ը, եղավ Լաչինում, Քարվաճառում, Օմարի բարձունքում, Ղուբաթլույում, Մարտակերտում։ Արցախյան իր ջոկատներում, տարիքով ամենափորքն էր, ինչի պատճառով մարտերում մկրտվեց «Ճուտո» մարտական անվամբ, որը սակայն նրան երբեք չէր կաշկանդում, այլ հիշեցնում էր հերոսական մարտական անցյալը: Պատերազմից հետո՝ 1997-1999թթ. Անցավ ժամկետային զինծառայության, ԼՂՀ Պաշտպանության բանակում, որից հետո վերադարձավ քաղաքացիական կյանք, անցավ քաղաքացիական աշխատանքի և ընտանիք կազմեց, սակայն շարունակեց մշտապես բնակվել, Արցախ աշխարհի սրտում՝ Ստեփանակերտում, իսկ իր զգեստապահարանում միշտ կազմ ու պատրաստ էր պահում նաև զինվորական հագուստը: Նորայրը դարձավ «Երկրապահ Կամավորականներ»-ի միության ակտիվ անդամներից մեկը: Հարմար առիթների դեպքում, իր ԵԿՄ-ական ազատամարտիկ ընկերների հետ, կրկին այցելում էր սահմանապահ զինվորներին, կիսվում նրանց հետ ռազմարվեստի մասին իր գիտելիքներով և մարտական փորձով և ոգևորւոմ նոր սերնդին, իսկ լարված իրավիճակների դեպքում՝ սահմանապահ զինծառայողների կողքին էր կանգնած, մարտական զենքը ձեռքին: 2016-ի ապրիլյան պատերազմն էլ բնականաբար, չէր կարող Նորայրի նման հայորդու համար այլ կերպ ընթանալ և անցնել նրա կողքով…: Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը՝ ապրիլի 2-ին, ԵԿՄ անդամ, պահեստազորային Նորայր Միքայելի Հաջիյանը, Ստեփանակերտում գտնվող իր ազատամարտիկ ընկերների հետ միասին, կրկին անգամ կամավորագրվեց և զենքը ձեռքին շարժվեց Արցախա-ադրբեջանական սահմանային գոտու ամենաթեժ կետ՝ Թալիշ: Տեղ հասնելուն պես, Նորայրն ու իր ընկերները սկսեցին մասնակցել Թալիշի ինքնապաշտպանության թեժ մարտերին: Օր ու գիշեր տևած թեժ մարտերի 4-րդ օրը՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, հերոսի մահով զոհվեց նաև Նորայր Հաջիյանը: Նրա հետ միաժամանակ զոհվեց նաև նրա հին մարտական ընկերը՝ ազատամարտիկ Սարգիս Խալափյանը: Նորայրը հեռացավ մեզանից՝ գնալով հավերժության ճանապարհով, մեզ թողնելով իր երկու փոքրիկ տղաներին՝ 10 և 6 տարեկան Հաջիյաններին: Նույն ապրիլ ամսին 8-12 տարեկանների տարիքային խմբում, Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշարին մասնակցած ու առաջին տեղ գրաված նրա մեծ որդին՝ Գրիգորի Հաջիյանը, վառ ապացույցն է այն բանի, որ Նորայր Հաջիյանի ոգին, ապրելու է մեր մեջ և իր որդիները շարունակելու են հոր թողած գործն՝ անպայման: Նորայր Միքայելի Հաջիյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալներով և ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, իսկ հետմահու՝ ԼՂՀ «Մարտական ծառայություն», ՀՀ «Արիություն», և ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր