211652_close_icon
views-count21011 դիտում article-date 14:06 20-12-2016

56-ամյա սերբիացին, ով կասկածվում է Արմավիրի մարզում մահվան ելքով խոշոր ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ, տեղափոխվեց Արմավիրի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչներ Արթուր Սարգսյանն ու Մարատ Շահբազյանը միջնորդություն են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սերբիայի Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Ստանիսլավ Նուբիցայի նկատմամբ, ով կասկածվում է մահվան ելքով խոշոր ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մանվել Սիմոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչների միջնորդությունը և Ս. Նուբիցայը դատարանից տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/17/104310/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Մարատ Շահբազյանի որոշմամբ դեկտեմբերի 17-ին ձերբակալվել էր Սերբիայի քաղաքացի, 56-ամյա Ստանիսլավ Նուբիցային։ Վերջինս կասկածվում էր դեկտեմբերի 16-ին Արմավիրի մարզում մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր նաև, որ բեռնատար Volvo-ն վարել էր Ս. Նյուբիցային, իսկ Volkswagen-ը վարել էր Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ, 62-ամյա Սիմոն Խաչատրյանը, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վարել էր Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 33-ամյա Արթուր Հովհաննիսյանը, իսկ Opel Vectra մակնիշի ավտոմեքենան վարել էր Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտաշես Բաբայանը։ Հիվանդանոց էին տեղափոխվել Volkswagen-ի վարորդ Ա. Խաչատրյանը, իսկ նրա ուղևոր՝ համագյուղացի, 43-ամյա Նվարդ Բադալյանը մահացած վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Վաղարշապատի դիահերձարան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր