211652_close_icon
views-count26964 դիտում article-date 10:10 19-12-2016

Փրկարարներն ու ոստիկանները Ծիծեռնակաբերդի հարակից անտառում հայտնաբերել են տղամարդու դի. այն ոտքով տեղափոխել են գրեթե 1 կմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Փրկարարներն ու ոստիկանները գրեթե մի քանի կիլոմետր ոտքով նշված վայրից պատգարակով տեղափոխել են 85-ամյա Լևիկ Հովհաննիսյանի դին։ Ըստ դատաբժշկի նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր