211652_close_icon
views-count4458 դիտում article-date 13:35 13-12-2016

Երևանում կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 69 երթուղու աշխատանքը

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի համաքաղաքացիներ. 2016թ. դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից»։

Նմանատիպ նյութեր