211652_close_icon
views-count39646 դիտում article-date 11:05 13-12-2016

Ադրբեջանն առաջնագծում վերադասավորվում է. հաջորդ տարի սպասելի է իրավիճակի փոփոխություն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս է վերադարձել Արցախից, երեկ մեր թղթակցի հետ զրույցում նկատել է, որ հակառակորդն իսկապես ակտիվ է և այդ ակտիվությունը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում։ «Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ։ Այս ամենն ինքնին նոր լարվածություն է ստեղծում։ Երբ բացակայում են բանակցությունները՝ ավտոմատ կերպով աճում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Ամեն դեպքում Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են»,– ասել է Աբրահամյանը։ Հարցին՝ փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում, ե՞րբ կարող է դա տեղի ունենալ, ըստ ձեզ, և ինչի՞ է սպասում Ադրբեջանը, քաղաքագետը պատասխանել է. «Ադրբեջանը վերադասավորումների փուլում է, պայմանավորված և տնտեսական, և քաղաքական, և ռազմական գործոններով, բայց այն, որ Ադրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, հիմք է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի է սպասել»։ Այդ իմաստով որքանո՞վ է պատրաստ մեր բանակը հետաքրքրվել է մեր թղթակիցը։ «Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք է նկատի ունենալ, որ զինված ուժերը ևս համապատասխան ջանքեր են գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշտում պահելու, այլև հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։ Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել։ Դիվերսիոն գործողությունների փորձերը էականորեն նվազել են, ինչը պայմանավորված է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ»,– պատասխանել է Աբրահամյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր