211652_close_icon
views-count41133 դիտում article-date 11:18 13-12-2016

Երևանում բախվել են կին վարորդների Porsche Cayenne-ն ու Nissan Murano-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Հայկանուշ Կժդրյանի վարած Nissan Murano մակնիշի 99 CA 996 համարանիշի և 36-ամյա Նարինե Էլչիբեկյանի վարած Porsche Cayenne մակնիշի 10 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հ. Կժդրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Հակոբ Մասչյանը և Սիմոն Հովհաննիսյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանում է հերթապահ քննիչը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր