211652_close_icon
views-count12522 դիտում article-date 10:47 13-12-2016

«Ժառանգություն» կուսակցության ճյուղերը տարբեր տեսլականներ ունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նրանց մոտ չի ստացվում ո՛չ ընդդիմադիր, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ էլ իշխանական ուժերի հետ դաշինք կազմել կամ միասնական ճակատով գնալ, որևէ ձևաչափի մեջ տեղավորվել։ Ինչո՞ւ, որովհետև այս կուսակցությունում բազում ճյուղեր կան, որոնք կուսակցության ապագայի մասով տարբեր տեսլականներ ունեն։ Օրինակ՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կտրուկ դեմ է դաշինքի որևէ ձևաչափի՝ հիմնավորելով թե որևէ ուժ չկա իրենց համար ընկալելի, որ կարելի լինի «լեզու գտնել»։ Արդյո՞ք նրանք էլ են սպասում Գագիկ Ծառուկյանի վերադարձին, «Ժողովուրդ»-ի այս հարցին Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում, չկա նման քննարկում»։ Հավելենք, որ «Ժառանգությունը» քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում նաև «Համախմբում» կուսակցության հետ։ Իսկ երեկ կազմավորված ընդդիմադիր դաշինքի հետ «Ժառանգության» միավորումը պարզապես չստացվեց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր