211652_close_icon
views-count16345 դիտում article-date 10:10 13-12-2016

ՀՀԿ ցուցակում առաջին կնոջ տեղի համար կռիվ է ընկել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն կուսակցության դեմքը որոշել է սկսել փոխել նախընտրական ցուցակից։ Միաժամանակ, ՀՀԿ-ական կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար մեծ կռիվ են սկսել։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կտրեն Կարապետյանն առաջարկել է, որ ճիշտ կլինի նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։ Այս առաջարկը հունից հանել է ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ովքեր մշտապես զբաղեցրել են ցուցակի առաջին հորիզոնականները։ ՀՀԿ նախընտրական ցուցակի կին թեկնածուների դասավորության վերջնական որոշում դեռևս չկա»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր