211652_close_icon
views-count22185 դիտում article-date 10:03 13-12-2016

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի շուրջ աղմուկ է հասունանում։ Բանն այն է, որ սույն պաշտոնյան մի քանի ամիս առաջ սեփական դիմումի համաձայն լքել էր ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը՝ նախընտրելով «Տաթևի ճոպանուղում» անվտանգության պետի պաշտոնը։ Դիմում գրելու ժամանակ ոստիկանը հայտարարել էր, թե համակարգում կոպեկներ է ստանում, դրա համար գնում է ավելի արժանապատիվ աշխատանքի։ Սակայն ամիսներ անց նրան հեռացրել են «Տաթևից»։ Եվ ահա համակարգը լքած ոստիկանը կրկին վերադարձել է՝ նշանակվելով արդեն ավելի բարձր պաշտոնի՝ Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ։ Սա հարուցել է սյունեցի շատ ոստիկանների զայրույթը, որոնք պատրաստվում են հեռանալու զեկուցագիր ներկայացնել։ Սակայն Անդրանիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, թե «Իմ անվան հետ կապված այս պահին ոստիկանությունում որևէ խնդիր չկա»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր