3669 դիտում
12:20 13-12-2016
Նավթի գները նվազել են
Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան սկսել են նվազել OPEC-ի ոչ անդամ պետությունների՝ նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ֆոնին, հաղորդում է ria.ru-ն։
Մոսկվայի ժամանակով ժամը 08։27-ի դրությամբ Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,11%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55,63 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.32%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 52,66 ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին OPEC-ի անդամ երկրները պայմանավորվածություն ձեռք բերեցին օրական 1,2 մլն բարելով նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ։ Ոչ անդամ պետությունները հաջորդ օրն իսկ հայտարարեցին, որ իրենք նույն կկրճատեն արդյունահանման ծավալները, սակայն օրական 558 հազար բարելով։
Համաձայնությունը ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունվարից։
Նմանատիպ նյութեր
2580 դիտում
16:01 05-01-2015
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
988 դիտում
12:10 30-03-2015
Նավթի համաշխարհային գները նվազել են
1332 դիտում
11:27 02-05-2015
Նավթի համաշխարհային գները նվազել են
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1072 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը