211652_close_icon
views-count12231 դիտում article-date 09:42 13-12-2016

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ի ներսում վերջին դրամատիկ փոփոխություններից հետո, Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է սպասվում, որն արտահայտվելու է նաև այս որոշմամբ։ Հայտնի է, որ 1999 թվականից իշխանական ուժի գրեթե բոլոր ընտրությունների շտաբի պետը եղել է Հովիկ Աբրահամյանը։ Մինչև դեկտեմբերի 20-ը Սերժ Սարգսյանը կուսակիցների նեղ շրջանակի համար կհստակեցնի նախընտրական ցուցակում Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի և Տարոն Մարգարյանի տեղերը։ Հայտնի է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր