211652_close_icon
views-count9222 դիտում article-date 00:04 13-12-2016

Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ 4-րդ «Ոսկե գնդակը»

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին, որը որպես տարվա լավագույն խաղացող, շնորհում է France Football հանդեսը: Նախկինում Ռոնալդուն մրցանակին արժանացել էր 2008, 2013 և 2014 թվականներին: Հիշեցնենք, որ 2016 թվականին Ռոնալդուն «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների Գավաթը, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել Եվրո-2016-ի չեմպիոն: Տարվա ընթացքում Ռոնալդուն մասնակցել է 55 խաղի, դարձել 51 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Ուշագրավ է, որ Ռոնալդուն ներկա չի եղել պարգևատրման արարողությանը. նա «Ռեալի» հետ միասին մեկնել է Ճապոնիա` աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար:

Նմանատիպ նյութեր