211652_close_icon
views-count13956 դիտում article-date 23:54 07-12-2016

Ե՞րբ կհիշեն մոռացված «Սուրբ Հովհաննես Կարապետ» վանական համալիրի մասին. մնում է միայն սպասել և հուսալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սուրբ Հովհաննես Կարապետ վանական համալիրը շատ հեռու չէ Երևանից՝ գտնվում է Արարատի մարզում, Լուսաշող գյուղից 6 կիլոմետր հարավ-արևմուտք: Սակայն վանական համալիրի մերձակա տարածքներում բնակվողներ չկան, դեպի սրբավայր տանող 6 կիլոմետրանոց ճանապարհն էլ գտնվում է սարսափելի վիճակում, իսկ առաջին ձյան հետ ընդհանրապես դառնում է անանցանելի: Ահա այս պատճառներով շատ շատերը չգիտեն էլ այս վանական համալիրի գոյության մասին: Վանքի շրջակա տարածքներում կան մի քանի սրբատեղիներ, վանքապատկան շինություններ, գերեզմանոցներ և բազմաթիվ խաչքարեր: Այս տարածքի ամենահին վավերագիրը մի խաչքարի վրա է, որտեղ ասվում է, որ այն կանգնեցվել է 1283 թվականին: Վանքի ամենահին կառույցը Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին է կառուցված 1301 թվականին Գոնցա իշխանուհու կողմից: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության Վայոց Ձորի մարզային կառույցի փոխնախագահ, Խնձորուտի, Զառիթափի և այլ ինքնապաշտպանական մարտերի մասնակից ազատամարտիկ Ստեփան Թորոյանը, այս վանական համալիրի հավատարիմ ուխտավորներից մեկն է և փորձում է իր ուժերի ներածի չափով, տեսք ու շունչ հաղորդել վանական համալիրին: Տեղեկանալով այն մասին, որ վանքի մերձական տարածքի անբնակ լինելու պատճառներից մեկն էլ խմելու ջրի բացակայությունն է՝ նա իր սեփական միջոցներով, փոքրածավալ, սակայն մի քանի կիլոմետրեր ձգվող խողովակաշար է կառուցել, խմելու ջուրը հասցնելով մինչև վանքի դուռը: Ստեփանը նախատեսում է հովանավորել նաև Սուրբ Հովհաննես Կարապետ վանական համալիր բերող ճանապարհի առավել դժվարանցանելի մասերի հողահարթեցումը և փոսերի լցոնումը, որը սակայն միայն կարճաժամկետ լուծում կդառնա վանք հասնելու խնդրի համար: Թե մյուսները ե՞րբ կհիշեն վանական համալիրի գոյության և նրա խնդիրների մասին՝ պարզ չէ: Մնում է միայն սպասել և հուսալ: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր