211652_close_icon
views-count9795 դիտում article-date 23:42 07-12-2016

Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. Ռուբիկ Հակոբյանը լրագրողի հետ միջադեպի մասին. Tert.am

Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ով խորհրդարանում լրագրող Վահե Մակարյանի հետ վիճաբանություն էր ունեցել ու վերջինիս խոսքով՝ հարվածել էր իրեն: «Հարցազրույցի ժամանակ նորմալ ընթանում էր ամեն ինչ, նա մուտք գործեց, սկսեց նույն հարցը մի քանի անգամ տալ: Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, բայց չպատասխանելը նույն քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է… Հարցազրույցի ժամանակ լարվածություն կար, բայց դրանից հետո նա իրեն խուլիգանի նման է պահել, ասաց, որ էթիկայի կանոններն եմ խախտում, ես Ձեզ կդաստիարակեմ... Ես այդ ժամանակ հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրույցում, այլ՝ պարզագույն խուլիգանի: Եվ հրավիրեցի, մտածեցի, որ գուցե իսկապես դաստիարակելու բան կա, դաստիարակենք»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը նշեց, որ լրագրողն իրեն պահում էր «էթիկայի հանձնաժողովի դաստիարակչական գծով զտարյուն նախագահի պես», իրեն էլ ներկայացրել է որպես հանցագործի. «Սուտ է, ուղղակի դուրը չեկավ դաստիարակության չափը, դրա համար եկել բողոքում է»: Նա այդպես էլ հստակ չպատասխանեց՝ հարվածե՞լ է լրագրողին, թե՞ ոչ՝ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, փոխարենն ասաց. «Եթե որևէ հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել օրենքի սահմաններում, ճշտել, չնայած՝ ասեց, թե տղայական էլ կարող է: Ես համարում եմ, որ որևէ հակաօրինական քայլ չեմ արել: Երբ տեսնում ես, որ դիմացինդ լրագրող չի, խուլիգանի նման է իրեն դրսևորում, երևի չպետք է թույլ տաս, որ խուլիգանի նման պահի: Եթե հակաօրինական քայլ լինի, ես ներողություն խնդրեմ»: Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ լրագրողն իրեն զտարյուն խուլիգանի պես է պահել, ու շատերն իրեն զանգել ու խնդրել են դրա համար. «Չեմ ուզում հիմա իր նման պատմեմ... թող օրենքի դաշտով դիմի: Եթե սխալ եղած կլինեմ, պատիժ կկրեմ: Խուլիգան է, թող չթաքնվի լրագրողի անվան տակ: Թող գնա ռազբորկաներով զբաղվի»: Հարցին, թե չի՞ ափսոսում լրագրողին հարվածելու համար, պատգամավորն ասաց. «Գեղեցիկ չէր այն, ինչ եղավ, բայց ասեմ, որ դրանից հետո ինձ զանգել են պատգամավորներ ու ասել, որ գրեթե բոլորի հետ նման «կենսագրությունն» ունի ինքը: Նույնիսկ լրագրողներից ոմանք շնորհակալություն հայտնեցին»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2016/12/07/rubenhakobyan/2215875]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր