211652_close_icon
views-count40442 դիտում article-date 23:07 07-12-2016

Մհեր Արամայիսի Երզնկյան. Նա չխնայեց իր կյանքը հանուն զինընկերների և մեզ համար. Ննջիր խաղաղությամբ, Մհեր

Մհեր Արամայիսի Երզնկյանը ծնվել է 1995թվ․ մարտի 3-ին Երևանում: Ապրիլյան պատերազմի օրերին Մհերը գտնվելով ծառայության մեջ, եղել է մարտական հերթապահության մեջ, ապրիլի 6-ին նկատում է դիվերսիոն խումբ, որը փորձելով շրջանցել և հարված հասցնել զորքին թիկունքից, զեկուցում է վերադաս հրամանատարությանը, այն մասին որ շարժ է նկատել, մինչև օգնող ջոկատի տեղ հասնելը մարտի է բռնում հակառակորդի հետ, և ստանալով մահացու հրազենային վիրավորում, ընկնում հերոսի մահով։ Օգնական ջոկատի հասնելուն պես, նկատում են, որ Մհերը միայնակ կռվելով թշնամու դեմ, ցավոք, զոհվել է։ Նա չխնայեց իր կյանքը հանուն զինընկերների և մեզ համար։ Հիշենք և գնահատենք։ Ննջիր խաղաղությամբ, Մհեր։ [color=#EF2929] Հ․Գ Ի զարմանս բոլորի պետք է նշել, որ Մհեր Երզնկյանը չի արժանացել և ոչ մի պարգևի։[/color] [b]Հեղինակ՝ Դավիթ Թորոսյան[/b] [b][url=https://web.facebook.com/hanun.hay.zinvori/?_rdr]ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ[/url][/b]

Նմանատիպ նյութեր