211652_close_icon
views-count4399 դիտում article-date 21:24 07-12-2016

Նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է. մարվել է շուրջ 675 մլն դրամ գումար

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված մարումների արդյունքում սեպտեմբեր ամսին առկա 820 մլն ընդհանուր պարտքը նվազել է` հասնելով 145.2 մլն դրամի: Ս.թ դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտքեր ունեն թվով 9 ընկերություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է վերամշակող ձեռնարկություններին առավելագույնը մինչև տարեվերջ ամբողջությամբ կատարել գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր