211652_close_icon
views-count2292 դիտում article-date 18:00 07-12-2016

Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին: Գյումրի այցի շրջանակներում Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով եղել է նաև Ծառայության Շիրակի մարզային բաժնում, որտեղ կարճ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային բաժնի ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ հարցեր, ամփոփ ներկայացվել են տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները, որոնց ուղղությամբ կառույցի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր