5196 դիտում
10:53 07-12-2016
Անվադողերի ներկրման ոլորտը ևս կազատականացվի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձել էինք ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերություններից մեկի կողմից մենաշնորհի վերածած ոլորտն ազատականցնելուն: Խոսքը գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ սուբսիդավորման միջոցով պարարտանյութ տրամադրելուն էր վերաբերվում:
Այս դեպքից հետո տեղեկություններ շրջանառության մեջ դրվեցին, որ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ևս մեկ ոլորտ կազատականացվի: Դա ավտոմեքենաների անվադողերի ներկրման բիզնեսն է: Մամուլը տարիներ առաջ գրել էր, որ անվադողերի շուկայում հայտնի «Մեծ անիվ» ընկերությունը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ենթարկվեց հարկային տեռորի, որի հետևանքով սնանկացավ, որից հետո հենց Գագիկ Խաչատրյանի մերձավորները այն ձեռքբերեցին:
Դրանից հետո էլ ՊԵԿ-ի կազմում գտնվող մաքսային ծառայությունը սկսեց ստուգել Հայաստան մտնող բոլոր այն մեքենաները, որոնց վարորդները սեփական օգտագործման համար նոր անվադողեր էին Վրաստանից գնում և տեղափոխում: Վարորդները ստիպված եղան այս արգելքը հաղթահարել հետևյալ կերպ: Գնում էին Վրաստան, տեղում փոխում էին մաշված անվադողերը նորերով, ապա վերադառնում: Այս դեպքում մաքսայինը չէր կարողանում ճնշում բանեցնել, բայց ոչ բոլոր վարորդներն էին հասնում Թբիլիսի և փոխում անվադողերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2498 դիտում
15:41 27-07-2017
Էլեկտրաէներգիայի շուկան կազատականացվի. կառավարությունը հաստատել է ծրագիր-ժամանակացույցը
2531 դիտում
15:26 29-03-2019
ՀԴՄ-ների ներկրումը, իրացումը և դրանց տեխնիկական սպասարկումը կազատականացվի
4052 դիտում
09:45 31-03-2017
«Իգլայի» ներկրման ժամանակ ԱԱԾ-ից մարդ է ներգրավված եղել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
736 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
22816 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4988 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին