211652_close_icon
views-count78931 դիտում article-date 09:56 07-12-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Երևանում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, 25-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Mercedes-ով բախվում էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ նոյեմբերի 30-ին Երևանում՝ Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում, «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց տեղի ունեցած ավտովթարից, երբ Mercedes-ը բախվում է էլեկտրասյանը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/30/102759/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել էին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 46-ամյա Մովսես Գյուլզադյանի վարած Opel մակնիշի 34 ZL 715 համարանիշի և Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի 70 տան բնակիչ, 25-ամյա Տարոն Ղարիբյանի վարած Mercedes մակնիշի TE 378 T 77 ռուսական համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել էր նաև էլէկտրասյանը։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Տ. Ղարիբյանին և նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 34/4 տան բնակիչ, 51-ամյա Վալեր Մխիթարյանին տեղափոխել էին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր