211652_close_icon
views-count78331 դիտում article-date 09:25 07-12-2016

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վթարի են ենթարկվել որսի գնացող քաղաքացիները. կա 1 զոհ, 3 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 56-ամյա Արամ Մանուկյանը իր վարած УАЗ 31511 մակնիշի 34 VC 179 համարանիշի ավտոմեքենայով Վերին Դվին գյուղի վարչական տարածքում՝ «Ել» կոչվող հանդամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մանուկյանը, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 35-ամյա Էդգար Ասատրյանը, 27-ամյա Արտակ Մանուկյանը և Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 34-ամյա Կարապետ Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մանուկյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորութամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները գնալիս են եղել որսի, իսկ մահացած Արամ Մանուկյանը վիրավոր Արտակ Մանուկյանի հայրն էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր