211652_close_icon
views-count82920 դիտում article-date 14:23 06-12-2016

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում հնչած կրակոցներից. շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի հատկանիշով հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Անդրանիկ Խաչատրյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ մի խումբ անձանց կողմից կատարված կրակոցների փաստով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/05/103174/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ կրակոցներ են հնչել։ Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նորիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել էին կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել էին նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել էր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ստորաբաժանումների ծառայողները, որոնց մեջ էին նաև քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության աշխատողները, անհրաժեշտ գործողություններն էին կատարել՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում էին «յաշիկ» Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ճշտվում էր նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կան, թե ոչ։ Տեղում աշխատել էր նաև ոստիկանության փորձաքրեագետը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր