211652_close_icon
views-count9568 դիտում article-date 22:13 05-12-2016

Մայրաքաղաքի Կարապի լիճը վերածվել է ձմեռային սահադաշտի. մեկնարկեց սահադաշտի 12-րդ տարեշրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայրաքաղաքի Կարապի լիճն արդեն 12-րդ անգամ վերածվել է ձմեռային սահադաշտի: Հերթական տարեշրջանի հանդիսավոր բացման առիթով կազմակերպված մարզա-երաժշտական միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս սահադաշտը դարձել է ձմեռային Երևանի նախընտրելի վայրերից մեկը, իսկ ձմեռային մարզաձևերի տարեցտարի ավելացող սիրահարների համար` մասնագիտական հմտությունները կատարելագործելու ևս մեկ հարթակ: Արամ Սուքիասյանը նկատել է նաև, որ անցյալ տարի բացված Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն էլ իր հերթին նպատում է գեղասահք և հոկեյ մարզաձևերի զարգացմանն ու տարածմանը: Սահադաշտի արդեն 12-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումը ցուցադրական ելույթներով ազդարարել են Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդներն ու պատանի հոկեիստները: Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին էլ կաջակցեն հմուտ մարզիկները:  Սահադաշտում սեփական չմուշկներով սահելու մեկ ժամվա արժեքը 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտի հարևանությամբ կգործեն բուժկետ և թեյարան: Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+

Նմանատիպ նյութեր