211652_close_icon
views-count16841 դիտում article-date 22:06 05-12-2016

Իր կյանքով երիտասարդ զինվորներին կյանք տված մարտիկ Կոլյան այսօր կդառնար 63 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան ազատամարտի մասնակից Նիկոլայ Օսիպյանը ոգևորությամբ էր սպասում իր ծննդյան 63-րդ տարեդարձին, որպեսզի վերջապես անցնի թոշակի, իր կենսաթոշակով էլ սահմանապահ զինվորների համար գուլպաներ ու այլ իրեր գնի և գնա նրանց այցելության, սակայն ազատամարտիկ Նիկոլային բախտ վիճակված չէր ապրել իր ծերունական կյանքով: 2016թ-ի ապրիլի առաջին օրերին Նիկոլայը կամավոր մեկնեց արցախյան առաջնագիծ, մասնակցեց ապրիլյան մարտական գործողություններին՝ իր կյանքի երկրորդ պատերազմին: Իր կյանքով կյանք տվեց երիտասարդ զինվորներին ու հեռացավ, զոհվեց և անմահացավ ապրիլի 6-ին: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Նիկոլայ Օսիպյանը կդառնար 63 տարեկան: Այդ առիթով Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում գտնվող օսիպյանների տուն այցելեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության նախագահ Յուրի Միքայելյանը և ազատամարտիկ Ահարոն Բաղդասարյանը: ՂՊՎ պատվիրակությունը ծանոթացավ Օսիպյանների ընտանիքի անդամների, նրանց առօրյային հետ և խոստացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դրամաշնորհով և ՀՀ պաշտապանության նախարարության աջակցությամբ իրականացվող, իր «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակների հնարավորության չափով, աջակցել նրանց և լուծում տալ Օսիպյաններին հուզող խնդիրներին: Այնուհետև ՂՊՎ պատվիրակությունը և Նիկոլայ Օսիպյանի ընտանիքի անդամները այցելեցին Վաղարշապատցի ազատամարտիկների պանթեոն, որտեղ Նիկոլայի գերեզմանի առաջ հարգանքի տուրք մատուցելուց հետո «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի նախագահ Յուրի Միքայելյանը, Նիկոլայի կնոջը՝ տիկին Ռայային փոխանցեց ՂՊՎ սահմանած և ՂՊՎ խորհրդի որոշմամաբ Նիկոլայ Օսիպյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տիկին Ռայան նշեց, որ հերթական անգամ պատերազմի դաշտ մեկնող իր ծեր ամուսնուն փորձում էր հետ պահել տարբեր պատրվակներով, սակայն ապարդյուն. «Ասում էի՝ արդեն մեծ մարդ ես ու՞ր ես հելնում գնում…, իսկ նա պատասխանում էր՝ ախր այնքան լավ ջահել երեխեք ունենք սահմանում կանգնած, որ մեխկ են և ափսոս են, զենքերի մասին էլ այդքան բան չգիտեն, ինչքան որ ես և ես պիտի գնամ, որպեսզի օգնեմ ու սովորացնեմ նրանց, իսկ դու՝ ավելի լավ է գուլպաներ գնիր, որպեսզի հետս տանեմ…»: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր