211652_close_icon
views-count3654 դիտում article-date 19:48 05-12-2016

Թուրքիայի վարչապետը վաղը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վաղը՝ դեկտեմբերի 6-ին, հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Սա Բ. Յըլդըրըմի առաջին այցն է վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Թուրքիայի վարչապետը Մոսկվայում հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հայտնի է նաև, որ 2017 թվականի հունվարին տեղի է ունենալու բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ էրդողանի նախագահությամբ։

Նմանատիպ նյութեր