211652_close_icon
views-count10027 դիտում article-date 19:36 05-12-2016

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ

Armlur.am կայքը ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալներից «բացահայտում» է արել, որ «այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 15 հազար 461, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1446-ով ավել է», որպեսզի արդյունքում «հայտնություն» անի, թե «ՀՀ ոստիկանությունը, որպես այդպիսին, չի գործում»: Պարզվում է, ԱՎԾ տեղեկանքից Armlur-ին հաճո թիվ արտագրելը մի բան է, վիճակագրություն հասկանալը՝ միանգայն այլ բան: Իրականությունն այն է, որ չհասկացողներին ցնցած 1446 դեպքից (ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 30, Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ) 1343-ը ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածով նախատեսված դեպքեր են, որոնք մինչև 2016 թ. հունվարի 1-ը հաշվառվել են զինվորական քննչական մարմինների կողմից, իսկ այս տարվա հունվարի 1-ից՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում, և գումարվել 2016 թ. գրանցված հանցագործություններին: Պարզ թվաբանական գործողությամբ կարելի է ստանալ տարվա ընթացքում գրանցված հանցագործությունների իրական պատկերը՝ 1446-1343=103: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու հատկապես «սիրողական վերլուծաբաններին» հերթական անգամ կոչ ենք անում հրապարակում պատրաստելիս խորհրդատվության խնդրանքով դիմել ոստիկանության համապատասխան կառույցներին, եթե չեք ցանկանում ինքնախաբեությամբ զբաղվել ու թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

Նմանատիպ նյութեր