211652_close_icon
views-count2501 դիտում article-date 19:32 05-12-2016

Ստեղծվել Է «Շվեդիայի Հայերի Միությունը»

2016 թ. նոյեմբերի 22-ին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Շվեդիայի Թագավորությունում ապրող հայերի կյանքում, երկրի լիազոր մարմինը պաշտոնապես գրանցել է նոր հայկական կազմակերպություն՝ «Շվեդիայի Հայերի Միությունը»: Հենց այն նույն օրը, երբ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը հայ ժողովրդի համար ընդունել է ճակատագրական որոշում՝ կայացրել Իրավարար վճիռ Թուրքիայի եւ Հայաստան պետության միջեւ սահմանի վերաբերյալ: Շվեդիայի Հայերի Միության նախագահ է ընտրվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Սարգիս Գասպարյանը: Շվեդիայի Հայերի Միության նպատակն է. աջակցել ազգային մշակույթի, լեզվի, կրթության, ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը, ազատ մուտք ապահովել դեպի ազգային-մշակութային եւ պատմական արժեքներ, օժանդակել մշակութային, կրթական, հոգեւոր, սոցիալական, իրավական, տեղեկատվական եւ տնտեսական կարիքներին՝ Շվեդիայում, Արեւմտյան Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, աջակցել Հայկական Հարցի վերջնական լուծմանը, հայերի միավորման ու համախմբմանը ամբողջ աշխարհում՝ լուծելու համար այդ հարցը, աջակցել վերականգնելու պատմական եւ համամարդկային արդարությանը Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Կիլիկիայի հայերի համար, աջակցել Հայերի ցեղասպանութան ճանաչման, դատապարտման ու հատուցման գործընթացին, որ տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության մեջ՝ 1894-1923 թթ, աջակցել ու մարդասիրական օգնություն հասցնել Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայերին, ինչպես նաեւ պարտադրված տեղահանվածներին, աջակցել խաղաղության, բարեկամության եւ համաձայնության ամրապնդմանը ժողովուրդների միջեւ, պաշտպանել Միության անդամների իրավունքներն ու օրինական շահերը: Առաջիկայում, Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում, տեղի կունենա Շվեդիայի Հայերի Միության հիմնադրման հանդիսավոր շնորհանդեսը՝ Շվեդիայի Ռիկսդագի (Խորհրդարանի) պատգամավորների, Թագավորության քաղաքական, հասարակական, ազգային եւ կրոնական գործիչների, դիվանագիտական կորպուսի եւ ԶԼՄ-ների ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների եւ Շվեդիայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի հայկական կազմակերպությունների մասնակցությամբ: Շվեդիայի Հայերի Միության գրասենյակը գտնվում է Գյոթեբուրգ քաղաքում: E-mail: [email protected] Սարգիս Գասպարյանը ծնվել է 1973 թ-ին Լիբանանում: Նախնիները Արեւմտյան Հայաստանից Տիգրանակերտ մարզից են: Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական իշխանությունները ընտանիքի անդամներին աքսորել են անապատ, դեպի Դեյր-էզ- Զոր, որտեղ նրանց փրկել են բեդուին ցեղերը: Հետագայում ապաստան են գտել Սիրիայի Հասակե եւ Կամըշլի քաղաքներում: Վերջին 30 տարիների ընթացքում, 1986 վականից սկսած, մշտապես բնակվել եւ աշխատել է Շվեդիայում: 2013 թվականի նոյեմբերին ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր: Ամուսնացած է: Ունի 3 երեխա: [b]Շվեդիայի Հայերի Միության Մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր