211652_close_icon
views-count11153 դիտում article-date 18:28 05-12-2016

Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը

Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը: Հարց, որի պատասխանը տալու են երկրպագուները՝[url=http://www.vivaronews.am/] VivaroNews.am[/url]-ի կողմից մեկնարկ տրված հիասքանչ նախաձեռնության ընթացքում: Հավաքականի բոլոր ժամանակների 16 գոլերը վիճակահանության արդյունքում բաժանվել էին 8 զույգերի, ու այսօր նրանցից պայքարի մեջ է մտնում 1/8 եզրափակիչ փուլի երևի ամենաուժեղ զույգը՝ Ալբերտ Սարգսյանն ընդդեմ Մարկոս Պիզելիի: Ալբերտ Սարգսյանը իր ամենահայտնի գնդակը խփել էր Ուկրաինայի դեմ 2003թ. խաղում: Մարկոս Պիզելիի կողմից փայլուն գոլերը շատ էին, սակայն դժվար ընտրությունը կանգ առավ Եվրոպայի ապագա չեմպիոնների դարպասը նրա ուղարկած գնդակի վրա՝ 2015թ. հունիսին: Այս երկու գոլերից հաջորդ փուլ կանցնի այն, որը կստանա ավելի շատ ձայներ: Դիտում ենք տեսանյութը, ևս մեկ անգամ վերհիշում գոլերը և քվեարկում [url=http://www.vivaronews.am/khvearkuthyun-albert-sargsyan-vs-markos-pizeli-vo%D5%9Ern-e-hayastani-havakhakani-lavaguyn-goleh]այս հղումով[/url]: Այս դիմակայության համար քվեարկել հնարավոր է մինչև դեկտեմբերի 6-ը, 13:00-ն: Մրցույթի հետ կապված բոլոր մանրամասներին և հետագա նորություններին կարող եք ծանոթանալ VivaroNews.am կայքի [url=http://www.vivaronews.am/tag/armgoal]հատուկ բաժնում[/url]:

Նմանատիպ նյութեր