211652_close_icon
views-count22699 դիտում article-date 16:30 05-12-2016

Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ՀՀ ԱԻՆ

Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5...- 110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987թթ., 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14... -150C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948թ: Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանն ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին: Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը -160C, Երևանում` -280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -270C (1953թ): Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան): Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել են 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել: Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում: Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վ, պոռթկումները` 23 մ/վ: Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: [b]Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը՝ [/b] [i]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ [/i] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-1 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -20...-250C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-14 0C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի(նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: [i]Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր« Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ [/i] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -4...-7 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+90C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -25...-300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-21 0C, միջին բացարձակ առավելագույնը` +4...+8 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի(նորման` 18...55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: [i]Լոռու մարզ [/i] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+90C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -25...-300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-200C, միջին բացարձակ առավելագույնըª +11...+12 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 19...20 մմ ): [i]Տավուշի մարզ [/i] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+150C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնըª -9...-120C, միջին բացարձակ առավելագույնը` +14...+17 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 21...23 մմ ): [i]Վայոց Ձորի մարզ [/i] Օդի ամսական միջին ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում սպասվում է 0...-10C, լեռնային շրջաններում` -3...-5C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +8...+100C, լեռնային շրջաններում` +5...+80C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -18...-230C, լեռնային շրջաններում` -22...-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -12...-130C, լեռնային շրջաններում` -17...-180C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում +10...+110C, լեռնային շրջաններում` +5...+60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ ): [i]Սյունիքի մարզ [/i] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +2...+30C, լեռնային շրջաններում` 0...-3 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10...+150C, լեռնային շրջաններում` +6...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-150C, լեռնային շրջաններում` -17...-220C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-100C, լեռնային շրջաններում -15...-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում +15...+190C, լեռնային շրջաններում՝ +11...+140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, լեռնային շրջաններում 19...54 մմ ): [i]Երևան քաղաք [/i] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+10C որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -18...-230C, բարձրադիր մասերում մինչև -14...-160C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 25 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Նմանատիպ նյութեր