211652_close_icon
views-count1321 դիտում article-date 16:58 05-12-2016

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել

2016 թվականի նոյեմբերիվ երջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի" Գոշ" տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք, հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։ Նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ.Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: [img]/ups/images/0223802001480940531546297.jpg[/img] [img]/ups/images/0999402001480940528153805.jpg[/img] [img]/ups/images/0434755001480940526171411.jpg[/img]

Նմանատիպ նյութեր