211652_close_icon
views-count18996 դիտում article-date 15:11 05-12-2016

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն. Նաիրա Զոհրաբյան. Tert.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն՝ բազմահազար քաղաքացիների պահանջով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ ՀայաստանՆ» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2016/12/05/Naira-zohrabyan/2213126]Tert.am[/url]-ը։ «Այո՛, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ մանրամասներն առաջիկայում կհրապարակի Գագիկ Ծառուկյանը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն։ «Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջակը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, և բոլոր հարցերի պատասխանը կտա: Որևէ թաքուն, որևէ ոչ հրապարակային քայլ երբևէ չի արվել և չի արվելու: Ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային, ինչպես եղել է միշտ մինչ օրս: Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը պարոն Ծառուկյանինն է»,– ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/12/05/Naira-zohrabyan/2213126]կայքում[/url]։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/03/103031/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 3-ին 5000-ից ավելի քաղաքացիներ հավաքվել էին Գ. Ծառուկյանի՝ Առինջի տան մոտ և պահանջում էին, որպեսզի Գ. Ծառուկյանը՝ հավատարիմ իր խոստմանը, ժողովրդին միայնակ չթողնի և վերադառնա ոչ միայն մեծ քաղաքականություն, այլ նաև շարունակի իր կողմից կատարված բարեգործական աշխատանքները։ Ժողովրդի հետ էին նաև Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և այլ պատգամավորներ։ Ժողովուրդը վանկարկում էր «Ծառուկյան, վերադարձի՛ր, Ծառուկյան, վերադարձի՛ր», ինչին Գ. Ծառուկյանը պատասխանել էր, որ 1-2 օրերի ընթացքում ժողովրդի հարցին ինքը կպատասխանի՝ բայց խոստանալով նաև, որ ժողովրդին միայնակ չի թողնի։ Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր