211652_close_icon
views-count10335 դիտում article-date 14:40 05-12-2016

Անգլիայի Չեմպիոնշիփում նույն թիմի երկու խաղացող կռվել են և հեռացվել խաղադաշտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Անգլիայի Չեմպիոնշիփի առաջնության 19-րդ տուրի «Շեֆիլդ»-«Փրեսթոն» (1:2) խաղում: «Փրեսթոնի» ֆուտբոլիստներ Ջերմեյն Բեկֆորդն ու Օուեն Դոյլը վիճաբանել են և սկսել հարվածել միմյանց: Թիմակցիները կռվարարներին բաժանել են, իսկ մրցավարը երկուսին էլ կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել խաղադաշտից` մեծ բավականություն պատճառելով երկրպագուներին: Ուշագրավ է, որ երկու խաղացողն էլ 2-րդ խաղակեսում էին փոխարինման դուրս եկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր