211652_close_icon
views-count1708 դիտում article-date 14:26 05-12-2016

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կվերանայի Հալեպի հարցով բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որն անցկացվելու է այսօր, կրկին կքննարկվի Հալեպում հրադադարի հաստատման վերաբերյալ բանաձևը, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով կառույցի բարձրաստիճան աղբյուրներին։ «Սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ցանկացած հարձակում Հալեպի վրա՝ շտապ մարդասիրական միջանցք ստեղծելու համար»,-ասված է բանաձևի նախագծում։ Փաստաթուղթը նաև նախատեսում է առաջիկա 7 օրերի ընթացքում հրադադարի հաստատում։ Նախագիծը մշակվել է Եգիպտոսի, Նոր Զելանդիայի և Իսպանիայի կողմից։ Հարց է դեռևս՝ արդյո՞ք Ռուսաստանը կօգտվի կրկին իրեն տրված քվեարկելու իրավունքից, թե ոչ։

Նմանատիպ նյութեր