211652_close_icon
views-count4261 դիտում article-date 13:34 05-12-2016

Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 համակարգերի մատակարարման գործընթացը

Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագրով ստանձնած պարտավորությունները; Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի մամուլի քարտուղար Հոսեին Նագավի-Հոսեինին, տեղեկացնում է IRNA գործակալությունը։ Վերջինս նշել է, որ չնայած որոշակի ուշացումներին, համակարգերն ամբողջովին հանձնվել են Իրանի իշխանություններին, իսկ ներկա պահին իրանցի մասնագետներն ուսումնասիրում են նրանց տեխնոլոգիական ասպեկտները։ Նա հավելել է, որ այլևս կարիք չկա Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու, քանի որ ռուսական կողմը իրագործել է գործարքով նախատեսված բոլոր կետերը։ Պայմանագիրը երկու երկրների միջև կնքվել էր 2007 թվականին, սակայն Մոսկվան խզել էր այն, երբ 2010 թվականի հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ՝ արգելելով ինչպես ժամանակակից սպառազինությունների, այնպես էլ հրթիռների ու հրթիռային համակարգերի մատակարարումը Իրանին։

Նմանատիպ նյութեր