211652_close_icon
views-count20348 դիտում article-date 22:26 04-12-2016

Անգլիա. Մխիթարյանին հանելը ճակատագրական եղավ «Մանչեսթեր Յունայթեդի» համար. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 1-ին խաղակեսում մանկունյանցիները բացեցին հաշիվը. «Էվերթոնի» դարպասապահ Մարտին Ստեկելենբուրգի սխալից օգտվեց Զլաթան Իբրահիմովիչը: 2-րդ խաղակեսում «Էվերթոնը» մեծ ուժերով սկսեց գրոհել, բայց հյուրերը վստահ պաշտպանվում էին: Սակայն 83-րդ րոպեին ճակատագրական եղավ Ժոզե Մոուրինյոյի որոշումը, որը խաղադաշտից հանեց Հենրիխ Մխիթարյանին: Վերջինիս տեղը դաշտ մտավ Մարուան Ֆելայնին և ընդամենը 1 րոպե խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում: Մրցավարը նշանակեց 11 մ. հարված, որը դիպուկ իրացրեց Բեյնսը: Այս մրցաշրջանում արդեն որերորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաշվի մեջ առջևում լինելով, խաղավերջում գնդակ է բաց թողնում և հաղթանակն էլ հետը բաց թողնում: Հաղթանակի դեպքում Յուրգեն Կլոպի սաները նորից կբարձրանային 2-րդ տեղ: Ամեն ինչ դրան էր գնում: «Լիվերպուլը» հաղթում էր 2:0, հետո` 3:1 հաշվով: Սակայն խաղի վերջին 15 րոպեում տեղի ունեցավ անհավանականը. «Բորնմութը» իր մեջ ուժ գտավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև` հանդիպման ավելացված ժամանակում խփել հաղթական գնդակը` 4:3: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 21 միավոր և շարունակում է մնալ 6-րդ տեղում: [b]Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր [/b] «Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 Լեյթոն Բեյնս, 89 - Զլատան Իբրահիմովիչ, 42
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր