211652_close_icon
views-count22969 դիտում article-date 21:24 04-12-2016

Կումայրիի ոստիկանություն մեղայականով ներկայացել է Toyota Land Cruiser-ի վարորդը, և խոստովանական բացատրություն տվել առեղծվածային դեպքի մասին

Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննության բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 28-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Ժամը 13։30-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ սրունքի փակ կոտրվածք ախտանիշով իրենց մոտ բուժօգնություն ստանալու է տեղափոխվել Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Խաչատրյանը, որտեղ հայտնել է, որ վնասվածքը ստացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 2-ին, ժամը 11։00-ին ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի Ռ․ Մելիքյան փողոցի բնակիչ 70-ամյա Լեռնիկ Հակոբյանը և հայտնել, որ նոյեմբերի 28-ին ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան փոոցում թիվ 219/4 հասցեի դիմաց, իր վարած Toyota Land Cruiser 90 GQ 001 համարանիշի ավտոմեքենայով ինքն է անզգուշաբար վրաերթի ենթարկել Հ․ Խաչատրյանին և վերջինս հրաժարվել է այդ ժամանակ բուժօգնությունից։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Լ․Հակոբյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր