211652_close_icon
views-count4884 դիտում article-date 23:09 04-12-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 4-ին

1676 թ. – տեղի ունեցավ Լունդեի ճակատամարտը, դանիա-շվեդական պատերազմի նշանավոր մարտերից մեկը: 1875 թ. – ծնվել է Ռայներ Մարիա Ռիլկեն, ավստրիացի բանաստեղծ (մահ. 1926 թ.): 1909 թ. – հիմնվեց տափօղակով հոկեյի ամենահին ակումբը` Մոնրեալ Կանադիենսը: 1963 թ. – ծնվել է Սերգեյ Բուբկան, ուկրաինացի մարզիկ, ձողացատկորդ, օլիմպիական խաղերի և աշխարհի հնգակի չեմպիոն, 35 համաշխարհային ռեկորդների հեղինակ: 1969 թ. – ծնվել է Ջեյ Զին, ամերիկացի ռեփեր: 1987 թ. – մահացել է Ռուբեն Մամուլյանը, ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր, կինոյում մի շարք նորարությունների հեղինակ (ծն. 1897 թ.): 2003 թ. – հայկական պատմաբանները և հնագետները Ջուղայի խաչքարերի ոչնչացման առթիվ միջազգային կազմակերպություններին համապատասխան պաշտոնական բողոք ներկայացրեցին: 2007 թ. – մահացել է Զարուհի Դոլուխանյանը, հայ օպերային երգչուհի (ծն. 1918 թ.):

Նմանատիպ նյութեր