211652_close_icon
views-count39705 դիտում article-date 18:44 04-12-2016

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 37-ամյա վարորդը Opel-ով տապալել է բետոնե սյուներն ու գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում 37-ամյա Սամվել Աբրահամյանը Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին իր վարած Opel Corsa մակնիշի 34 TZ 765 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 սյուներին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 34-ամյա Նաիրա Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նաիրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը, Համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանտարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր