211652_close_icon
views-count22829 դիտում article-date 20:25 03-12-2016

Վերին Գետաշենում նշեցին մայիսի 3-ին զոհված Իգոր Հակոբյանի ծննդյան 20-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուղիղ 7 ամիս առաջ՝ մայիսի 3-ին, Արցախա-ադրբեջանական սահմանամերձ գոտում, իր ծառայողական պարտքը կատարելիս՝ ռազմական առաջադրանք իրականացնելիս զոհվեց 19 ամյա տանկիստ՝ նշանառու-օպերատոր Իգոր Պապի Հակոբյանը, ով այսօր՝ դեկտեմբերի 3-ին կդառնար 20 տարեկան: Իգոր Հակոբյանի հայրենի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում տոն էր, սակայն այնպիսի մի տոն, որը սկսվում էր գյուղի գերեզմանատնից: Հերոսացած հայորդու ընտանիքին շնորհավորելու էին եկել նաև, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության նախագահ Յուրի Միքայելյանը և ՂՊՎ «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում, Իգոր Հակոբյանի ընտանիքի հետ բարեկամացած կուրսանտ Արտյոմ Գևորգյանն ու ազատամարտիկ Վաչագան Գալստյանը: Վերին Գետաշեն գյուղի բարձունքում գտնվող Իգորի գերեզմանի առաջ, հերոսացած հայորդուն հարգանքի տուրք մատուցելուց հետո, ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանը Իգոր Հակոբյանի հայրիկին՝ Պապ Հակոբյանին փոխանցեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի սահմանած և Իգոր Հակոբյանին հետմահու շնորհված «հայրենիքի պաշտպանության համար» մեդալը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր