211652_close_icon
views-count3443 դիտում article-date 11:12 03-12-2016

ՊՆ-ն պարտավոր է իրազեկել հարազատներին որդիների վիրավորվելու մասին. Արթուր Սաքունց. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Անձի նկատմամբ պետության պատասխանատվությունն առաջին տեղում է գտնվում»,- երեկ անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը և տեղեկություններին, թե հայկական կողմը վիրավորներ է ունեցել, հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա ասաց, որ ՊՆ-ն պարտավոր է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ տալ հստակ, օբյեկտիվ տեղեկատվություն. «Առնվազն պետք է հարազատներին իրազեկի նրանց որդիների վիրավորվելու հանգամանքի մասին, քանի որ միշտ էլ կան կասկածներ, որ կարող է մարդու վիրավորվելու, առողջական խնդիրների, մահվան պատճառ դառնալ ոչ թե հակառակորդի կրակոցը, այլ կանոնադրական հարաբերությունների խախտումը, այլ անձանց կողմից անձի նկատմամբ ոտնձգությունը: Ցանկացած հիմնավորում ու ձևակերպում, հղում ծառայողական կամ պաշտպանական գաղտնիքին տեղին չէ, երբ խոսքը վերաբերում է անձի առողջությանը: Անկախ նրանից՝ դուր է գալիս դա պաշտպանական գերատեսչությանը և նախարարի օգնականներին, մենք այդ պահանջը ներկայացնելու ենք և հետամուտ լինելու»,- ասաց իրավապաշտպանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր