211652_close_icon
views-count3454 դիտում article-date 10:51 03-12-2016

Ուշ է, որովհետև սա ռուսական բազայի պայմանագրի, ՀԱՊԿ-ի շարունակությունն է. Վաղարշակ Հարությունյանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայ-ռուսական զորամիավորման մասին պայմանագրի կնքումը աղմուկ է բարձրացրել ՀՀ-ում: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այս առնչությամբ զարմացել էր, թե ինչու են ՀՀ-ում այդպես արձագանքում. «Հիմա գնահատել այս փաստաթուղթը շահի տեսանկյունից մի քիչ ուշ է, որովհետև սա ռուսական բազայի պայմանագրի, ՀԱՊԿ-ի շարունակությունն է: Կա բազա, որն ունի խնդիր, դա ՀՀ-ի անվտանգությունը ապահովելու խնդիրն է ագրեսիայի դեպքում: Նույնը ՀԱՊԿ պայմանագիրն է: Սա դրա շարունակությունն է, թե ինչպես պետք է բազան, որը գտնվում է ՀՀ-ում, լուծի խնդիրները, երբ մեզ վրա հարձակում լինի»: Վաղարշակ Հարությունյանը նաև օրինակներ բերեց, որ Գերմանիան հզոր պետություն է, բայց ունի ամերիկյան բազա իր տարածքում, Ճապոնիան ունի ամերիկյան բազա. «Ի՞նչ ենք մենք քննարկում, սա ակնհայտ է, չէ՞, որ բխում է ՀՀ շահերից»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր